Վախճանվել է իտալացի հայտնի մրցավար Ստեֆանո Ֆարինան

Armenpress 20:17, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի հայտնի նախկին մրցավար Ստեֆանո Ֆարինան 54 տարեկան հասակում մահացել է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Football Italia-ն: Ֆարինան զբաղեցնում էր իտալական Սերիա B-ի մրցավարական ասոցիացիան:

Իտալիայի բարձրագույն խմբում Ֆարիանան դեբյուտը նշել է 1995 թվականին: Կարիերայի ընթացքում վարել է Սերիա A-ի 236 խաղ և 117 հանդիպում՝ Սերիա B-ում:    

Նա նաև աշխատել է Իտալիայի սուպերգավաթի երկու եզրափակիչներում և սպասարկել Եվրոպայի 2006 թվականի սուպերգավաթի մրցավեճը:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am