Ձյուդոյի հավաքականը մասնակցեց «Մեծ սաղավարտի» հերթական խաղարկությանը

Armenpress 13:14, 24 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի մեծահասակների հավաքականը, գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի գլխավորությամբ, մասնակցեց Եկատերինբուրգ քաղաքում կայացած «Մեծ սաղավարտ» միջազգային վարկանիշային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարին մասնակցում էին 36 երկրի 286 մարզիկ: Հավաքականի անդամ, 81 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Չափարյանը գրավեց 7-րդ տեղը և բարելավեց իր դիրքը համաշխարհային վարկանիշային աղյուսակում` զբաղեցնելով 57-րդ հորիզոնականը: 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանն այս անգամ չկարողացավ շարունակել պայքարը` զիջելով մրցակցին հենց առաջին գոտեմարտում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am