Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն այցելել է ԱՄՆ Զինված ուժերի քոլեջ

Armenpress 13:33, 24 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը մայիսի 19-ին այցելեց Միացյալ Նահանգների առաջատար ռազմական ուսումնարան` ԱՄՆ Զինված ուժերի քոլեջ (US Army War College):  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Այցի ընթացքում դեսպանը հանդիպեց Քոլեջի պետ գեներալ Ուիլիամ Ռափին, որի շրջանակներում կողմերը քննարկեցին Միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման ծրագրի շրջանակներում երկկողմ գործակցության արդյունքներն ու դրանց հեռանկարները:  Զրուցակիցները գոհունակությամբ փաստեցին, որ Զինված ուժերի քոլեջում հաջողությամբ վերապատրաստում են անցել արդեն 7 հայ բարձրաստիճան սպաներ՝ հույս հայտնելով, որ գործընթացը կկրի շարունակական բնույթ: Դեսպան Հովհաննիսյանը ներկա գտնվեց և ելույթով հանդես եկավ քոլեջի ուսանողների մասնակցությամբ սեմինարին, ինչպես նաև հանդիպում ունեցավ քոլեջի հայ սպաների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am