Բուքինգհեմյան պալատի մոտ պահակախմբերի հերթափոխումը չեղարկվել Է ահաբեկչական սպառնալիքի պատճառով

Armenpress 15:14, 24 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու լոնդոնյան նստավայրի՝ Բուքինգհեմյան պալատի մոտ պահակախմբերի ավանդական հեղափոխումը չեղարկվել Է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունում:
«Ես կարող եմ հայտնել, որ այսօր պահակախմբերի հերթափոխում չի լինի»,- ասել Է գերատեսչության ներկայացուցիչը: Press Association գործակալության տեղեկատվությամբ՝ որոշումն ընդունվել Է, որպեսզի ազատեն ավանդական արարողության ժամանակ փողոցների փակմամբ զբաղվող ոստիկաններին:  
Բուքինգհեմյան պալատի դարպասների մոտ թագավորական գվարդիական զինվորների պահակախմբի հերթափոխումն առավել գունեղ եւ հայտնի արարողությունն Է Լոնդոնում, որն ավանդաբար գրավում Է հազարավոր զբոսաշրջիկների:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am