Արազ Օզբիլիսն աջակցել է «Այաքս»-ին

Armenpress 16:15, 24 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Արազ Օզբիլիսը իր աջակցությունն է հայտնել հոլանդական «Այաքս»-ին:

«Հաջողություն եմ մաղթում «Այաքս»-ին: Հույս ունեմ, խաղի արդյունքը կլինի նույնը, ինչը որ «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում (Խմբ. 2012 թվականին Օզբիլիսը «Այաքս»-ի կազմում գոլ էր խփել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին)»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իր Instagram-ի էջում գրել է Օզբիլիսը:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am