Բրիտանացիներն արդեն 780 հազար ֆունտ են հանգանակել հաջակցություն Մանչեսթրում տուժածների

Armenpress 17:00, 24 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի բնակիչներն ավելի քան 780 հազար ֆունտ ստեռլինգ են հանգանակել հաջակցություն Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության վիրավորների ու զոհերի ընտանիքների: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է JustGiving կայքի տեղեկատվությունից, որտեղ մայիսի 23-ին կազմակերպվել Էր դրամահավաքը:
Լոնդոնի ժամանակով ժամը 10:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:30-ին) հանգանակված միջոցների ծավալը գերազանցել Էր 789 հազար ֆունտը, նվիրատվություն Է արել շուրջ 32,5 հազար մարդ:
Մանչեսթրում ահաբեկչությունը տեղի Է ունեցել մայիսի 22-ի երեկոյան ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո: Պայթյունն իրականացրել Էր մահապարտը: Վերջին տվյալների համաձայն, զոհվել Է 22 մարդ, այդ թվում՝ 12 երեխա, 64 մարդ մնում Է հիվանդանոցում, նրանցից 20-ը օրհասական վիճակում են: Ինը հոգի, առավելապես դեռահասներ, անհայտ կորած են համարվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am