Բրազիլիայում գրեթե 300 կիլոգրամ քաշով զմրուխտ են գտել

Armenpress 18:03, 24 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայում հանքագործները 272 կիլոգրամ քաշով եւ 1,3 մետր բարձրությամբ վիթխարի զմրուխտ են հայտնաբերել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Բնական հանածոների արդյունահանման դեպարտամենտի ներկայացուցիչ Պաոլո Սանտանան հայտնել Է, որ զմրուխտը գտել են շուրջ 20 օր առաջ երկրի հյուսիս-արեւելքի Բայյայի նահանգում: Նա հրաժարվել Է գնահատել զմրուխտի արժեքը, որը վաճառվել Է տարածաշրջանի հանքարդյունաբերողներից մեկին:
Գնորդի փաստաբանը հայտնել Է, որ զմրուխտի տերը, որի անունը չի նշվում, մտադիր Է հանքանյութը ցուցադրել գրադարաններում եւ թանգարաններում:  
Սանտանան նաեւ նշել Է, որ սա տարածաշրջանում գտնված երկրորդ խոշոր զմրուխտն Է: 2001 թվականի նախորդ գտածոն ավելի ծանր Էր եւ արժեր ավելի քան 300 մլն դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am