«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց Եվրոպայի լիգայում. Մխիթարյանը գոլի հեղինակ

Armenpress 00:38, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Այաքս»-ին ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակչում (0:2):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ստոկհոլմի «Friends Arena»-ում կայացած եզրափակչում մրցում էին հոլանդական «Այաքս»-ը և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: «Կարմիր սատանաները» խաղի հաշիվը բացեցին հանդիպման 18-րդ րոպեին: Պոգբայի հեռահար հարվածն անդրադարձից հետո հայտնվեց դարպասում: Հայաստանի ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր և հանդիպման 31-րդ րոպեին արժանացավ դեղին քարտի:

Երկրորդ կեսի 48-րդ րոպեին Հայաստանի հավաքականի առաջատարը խփեց նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրրորդ գոլը՝ գեղեցիկ կերպով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը: Հայ կիսապաշտպանը փոխարինվեց 74-րդ րոպեին: Հանդիպման վերջնամասում «Այաքս»-ն ուներ մի շարք հնարավորություններ հաշվի մեջ փոփոխություններ մտցնելու համար, սակայն անարդյունք: 

«Մանչեսթեր Յունաթեդ»-ը հաղթեց Պոգբայի և ՄԽԻԹԱՐՅԱՆԻ գոլերի շնորհիվ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am