Կառավարության առաջարկությամբ ԱԺ-ն հունիսի 8-ին կգումարի արտահերթ նիստ

Armenpress 12:29, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին առաջարկելու է հունիսի 8-ին ժամը 11-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրակարգում կընդգրկվի չորս հարց:

Մասնավորապես, ԱԺ քննարկմանը կներկայացվի հակակոռուպցիոն փաթեթը, Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, պետական գույքի մասնավորեցման և համայնքների խոշորացման հարցերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am