«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 38 միլիոն ֆունտ կստանա Եվրոպայի լիգայում հաղթելու համար

Armenpress 12:56, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչում հաղթելու համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները ընդհանուր առմամբ կստանան 38 միլիոն ֆունտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Times-ը: Եվրոպայի լիգայում հաղթելու կապակցությամբ «Յունայթեդ»-ի այն ֆուտբոլիստները, ովքեր 20 հազար ֆունտից ավելի աշխատավարձ են ստանում հավելյալ 25 տոկոս պարգևավճար կստանան: Այդ ամենին գումարած՝ ֆուտբոլիստները 1 միլիոն ֆունտ կստանան ՈՒԵՖԱ-ի կողմից:

Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Այաքս»-ին 0:2 հաշվով: «Կարմիր սատանաների» կազմում գոլերը խփեցին Պոգբան և Մխիթարյանը: Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, ով մասնակցում և գոլ է խփում եվրագավաթի խաղարկության եզրափակիչում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am