Ռումբերի վնասազերծման խումբը ժամանել է Մանչեսթերի քոլեջի մոտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական ռումբերի վնասազերծման խումբն այս պահին անգլիական Թրաֆորդի քոլեջի մոտ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, այս մասին հայտնել է Մեծ Մանչեսթերի ոստիկանությունը:
Ոստիկանությունից տեղեկացրել են, որ դեռևս վաղ է ասել, թե արդյոք ահազանգը կապված է Մանչեսթերի ահաբեկչության հետաքննության հետ:
Դեպի քոլեջ տանող շատ ճանապարհներ փակ են ու ոստիկանները «ներկա պահին գնահատում են իրադրությունը»:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել էր, որ սպառնալիքի մակարդակը «կմնա կրիտիկական և հասարակությունը պետք է զգոն լինի»:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ