Եղիսաբեթ Բ-ն այցելել Է Մանչեսթրում ահաբեկչությունից տուժած երեխաներին

Armenpress 15:48, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին մայիսի 25-ին ժամանել Է Մանչեսթր՝ այցելելու մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարում են վերջերս կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով տուժածների կյանքի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Royal Manchester Children՚s Hospital հիվանդանոցում գտնվում են 14 տուժած երեխաներ, նրանցից չորսն՝ օրհասական վիճակում են: Ընդամենը քաղաքի հիվանդանոցներում են գտնվում 64 տուժածներ: 
Մեծ Բրիտանիայի հեռուստաալիքները հեռարձակում են կադրեր, որտեղ վառ կապույտ վերարկուով եւ նարնջագույն բոլորագլխարկով թագուհին, ողջունելով հիվանդանոցի ղեկավարությանը, մտնում Է շենք «շտապ օգնության» ընդունարանով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am