Մանչեսթրում ահաբեկչությունից 23 տուժածներ օրհասական վիճակում են

Armenpress 15:51, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով տուժածներից 23-ը  գտնվում են օրհասական վիճակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 25-ին հայտնել Է Անգլիայի Առողջապահության ազգային ծառայությունը (NHS):
Հաղորդագրության մեջ նշվում Է, որ 116 մարդու բուժօգնություն Է պահանջվել, 75 հոգի գտնվում են Մանչեսթրի ութ հիվանդանոցներում:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ օրհասական վիճակում Է 20 մարդ:
Մանչեսթրում ահաբեկչական գործողությունը տեղի Է ունեցել մայիսի 22-ի երեկոյան ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ավարտին: Մահապարտն ինքնաշեն ռումբը պայթեցրել Է «Մանչեսթր-Արենա» համալիրի ճեմասրահում:     
Վերջին տվյալներով՝ «Մանչեսթր-Արենայում» պայթյունի հետեւանքով զոհվել Է 22 մարդ, այդ թվում 12 երեխա, 9 մարդ  համարվում Է անհայտ կորած:
Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am