ՕՊԷՔ-ը կարտելի կազմ Է ընդունել Հասարակածային Գվինեային

Armenpress 16:31, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՕՊԷՔ-ը Վիեննայում կայացած նիստում կազմակերպության կազմ Է ընդունել տասնչորսերորդ անդամին՝ Հասարակածային Գվինեային, ինչպես եւ ավելի վաղ սպասվում Էր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ողջույնի խոսքում հայտնել Է Սաուդյան Արաբիայի նախարար Խալեդ ալ Ֆալեխը: 
Փոքր-ինչ ավելի վաղ լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ ալ Ֆալեխը հայտնել Է, որ կարտելի կազմում նոր անդամի ընդունումն «աննշան փոփոխություն» կմտցնի կրճատման բաժնեմասերի բաշխման մեջ: «Կրճատման բաժինը կտարածվի նաեւ նրանց վրա»,- ասել Է նա:   
Մինչեւ մայիսի 25-ը ՕՊԷՔ-ի կազմում մտնում Էին 13 անդամներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Իրաքը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը, Ալժիրը, Քատարը, Վենեսուելան, Էկվադորը, Նիգերիան, Լիբիան, Անգոլան եւ Գաբոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am