Չեռնոգորիայի վարչապետը կարեւորություն չի տվել Թրամփի հետ ունեցած միջադեպին

Armenpress 10:12, 26 Մայիս, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեռնոգորիայի նախարարների կաբինետի ղեկավար Դուշկո Մարկովիչը կարեւորություն չի տվել այն բանին, թե ինչպես Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն հրել Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում լուսանկարվելու համար տեղեր զբաղեցնելու ժամանակ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը:
«Ես իրոք դրան կարեւորություն չտվեցի: Ես պարզապես տեսա այդ միջադեպի արձագանքը սոցիալական ցանցերում: Դա պարզապես անմեղ իրավիճակ Է»,- գործակալությունը մեջբերում Է անում Մարկովիչի խոսքից: Նա Թրամփին շնորհակալություն Է հայտնել ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցությանն աջակցելու համար եւ ընդգծել, որ «Միացյալ Նահանգների նախագահի համար բնական Է կանգնել առաջին շարքում»:    
Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հայտարարել Է, որ Թրամփը սոսկ հետեւել Է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների՝ տեղեր զբաղեցնելու վաղօրոք համաձայնեցված սխեմային՝ նրանց կոլեկտիվ լուսանկարի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am