Եվրոպայում լողանալու համար ամենամաքուր ջուրը գտել են Լյուքսեմբուրգում

Armenpress 13:03, 26 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լողանալու համար ամենամաքուր ջուրը Եվրոպայում գտել են Լյուքսեմբուրգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության (EEA) հաշվետվության մեջ, որն ուսումնասիրել Է հանգստի համար նախատեսված ջրավազանները (ծովերը, լճերը, գետերը) ԵՄ-ի երկրներում, ինչպես նաեւ Ալբանիայում եւ Շվեյցարիայում: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են գերատեսչության կայքում: 
Ջրի մաքրությունը չափելու համար փորձագետները նմուշներ են վերցրել այն վայրերում, որտեղ կան պաշտոնապես գրանցված լողափեր: Անալիզի են ենթարկվել 21 հազար ջրավազաններ: 
Լյուքսեմբուրգում, որն առաջին տեղն Է զբաղեցրել վարկանիշում, ջրի մաքրությունը գնահատել են 100 տոկոս: 99 տոկոս արդյունքով երկրորդից հինգերորդ տեղերը կիսել են Կիպրոսը, Մալթան, Հունաստանը եւ Ավստրիան: 
Ընդհանուր առմամբ Եվրոպայի ջրավազանների 85 տոկոսից ավելին համապատասխանում Է որակի չափորոշիչներին եւ «գերազանց» գնահատական Է ստացել, նշվում Է հետազոտության մեջ: Եթե նկատի առնվի նվազագույն միավորը, որը լողափին անհրաժեշտ Է լողանալու թույլտվություն տալու համար, ապա դրան արժանացել Է բոլոր օբյեկտների 96 տոկոսը:  
Ջրի մաքրության առումով վիճակն ամենից վատ Է Ալբանիայում: Այստեղ նախատեսված վայրերում լողանալու համար ջրի որակը կազմում Է առավելագույն ցուցանիշի միայն 37 տոկոսը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am