Տայանին հորդորել է Էրդողանին հարգել մամուլի ազատությունը

Armenpress 15:46, 26 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին գերմանական Die Welt պարբերականի հետ զրույցում մանրամասներ է հաղորդել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Տայանին հայտնել է, որ Էրդողանի հետ «պարզ ու իրատեսական» հանդիպում է ունեցել: «Էրդողանին հայտնեցի, որ Թուրքիան պետք է մամուլի ազատության նկատմամբ հարգանք ունեցող վերաբերմունք ցուցաբերի: Եվրամիությանն անդամակցելու համար կարևոր նախապայման է լրագրողների համար ազատություն ապահովելը»,- ասել է Տայանին:

Նա տեղեկացրել է նաև, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունն անհնարին կլինի մահապատժի վերականգնման պարագայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am