Թրամփը կարող է խստացնել հակառուսական պատժամիջոցները

Armenpress 21:28, 26 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ վարչակազմը ներկայիս պայմաններում չի նախատեսում մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և անգամ կարող է դրանք ավելի խստացնել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Մենք չենք մեղմացնում պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Մենք, հնարավոր է, կուսումնասիրենք խստացումները (պատժամիջոցների)»,- ասել է նա:

Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը մտադիր է պահպանել պատժամիջոցները: «Նախագահը հստակ հասկացրեց, թե ինչպես Ռուսաստանը կարող է հասնել պատժամիջոցների վերացման»,- ավելացրել է նա:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am