Կարեն Մովսիսյանը՝ շախմատի Եվրոպայի վետերանների չեմպիոն

Armenpress 11:34, 22 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Սաբադել քաղաքում ավարտվեց Եվրոպայի վետերանների առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 50-ից բարձր տարիքային խմբում հիանալի հաջողության հասավ Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և հռչակվեց Եվրոպայի վետերանների չեմպիոն: Կանանց 50-ից բարձր խմբում հաղթող դարձավ Գալինա Ստրուտինսկայան: 65-ից բարձր տղամարդկանց առաջնությունում չեմպիոն դարձավ Ռենման Նիլս Գուստավը, իսկ կանանց 65-ից բարձր առաջնությունում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Նոնա Գափրինդաշվիլին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am