Դոնալդ և Մելանյա Թրամփների հարսանեկան տորթի կտորը կհանվի աճուրդի

Armenpress 15:10, 18 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և նրա տիկնոջ՝ Մելանյա Թրամփի՝ 2005 թվականի հարսանիքից մնացած տորթի կտորը Լոս Անջելեսում հանվել է աճուրդի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Julien's Auctions աճուրդների տունը:

Շոկոլադե տորթը ներկայացված է ստվարաթղթե փաթեթավորման մեջ: Տորթի կտորը նախատեսված է եղել հյուրերի համար՝ որպես հուշանվեր, որպեսզի նրանք կարողանան այն վերցնել իրենց հետ:

Աճուրդում վաճառվող լոտի մեկնարկային գինը 1-2 հազար ԱՄՆ դոլար է: Միաժամանակ աճուրդների տունը հայտնել է, որ Թրամփների հարսանեկան տորթն արժեցել է շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am