Հայ բռնցքամարտիկները սկսում են պայքարը Ստրանջայի մրցաշարում  

Armenpress 14:26, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում Փետրվարի 19-ին կմեկնարկի Ստրանջայի հեղինակավոր մրցաշարը։ Հայաստանի հավաքականը կարևորագույն ստուգատեսին կմասնակցի 7 մարզիկով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը , 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Մրցաշարի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 19-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am