ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ  ԾԱՆՈՒՑՈՒՄ

Armenpress 12:03, 3 Հոկտեմբեր, 2018
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ  «ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ, ՈՐԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ2018Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ22-ԻՆ, ԺԱՄԸ՝ 11:30-ԻՆ, «ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀԱՍՑԵՆ` Ք. ԵՐԵՎԱՆ, Դ.ԱՆՀԱՂԹԻ 23:
ՎԱՃԱՌՎՈՒՄ Է
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան»
պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող օտարման ենթակա տրանսպորտային միջոցները

*Աճուրդի ընթացքում յուրաքանչյուր հաջորդ լոտի աճուրդը սկսվում է նախորդ լոտի աճուրդն ավարտելուց հետո:

**Համաձայն անկախ գնահատողի 03.07.2018թ. գնահատման հաշվետվության տրանսպորտային միջոցների շարժիչը և հիմնական մասերը գտնվում են բարվոք վիճակում, անվադողերը՝ բարվոք, անվահեծերը՝ գործարանային, փոխանցման տուփը՝ մեխանիկական, ապակիները՝ էլ. կառավարմամբ, ստերեոհամակարգ:  Մեքենաները ենթակա են շահագործման, սակայն կան աշխատանքներ ինչպես ընթացային մասում, այնպես էլ կան աշխատանքներ թափքի հետ կապված:

***Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի համաձայն, գնորդը պարտավոր է գրանցել սեփականության իրավունքը ճանապարհային ոստիկանությունում՝ գործարքը ստորագրելու օրվանից սկսած 15 օրյա ժամկետում:

****Աճուրդի մասնակիցները վաճառվող լոտ(եր)ին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում` յուրաքանչյուր երկուշաբթիից ուրբաթ օրերին ՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում՝ դիմելով Մ.Մովսիսյանին  (091) 53-39-16 հեռախոսահամարով, ք.Երևան, Նալբանդյան 128 հասցեով:

Աճուրդը կանցկացվի դասական(գնի ավելացման) եղանակով:

Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները, որոնք ընդհուպ մինչև աճուրդիսկիզբը աճուրդային հանձնաժողովին եններկայացրել (հասցեն` ք. Երևան, Դ. Անհաղթի 23) անհրաժեշտ փաստաթղթեր:

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

     - աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը (յուրաքանչյուրնախընտրածլոտիհամար), որիչափնէ՝գույքի (լոտի) մեկնարկայինգնի 5 տոկոսը, մուտքագրմանհաշիվնէ«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի թիվ 163518001652 դրամայինհաշիվը, վճարմաննպատակը՝ աճուրդի նախավճար՝պարտադիր նշելով գույքի սեփականատիրոջ անվանումը, լոտի հերթական համարը.

     - անձնագիրը, իրավաբանական անձինք՝ նաև հիմնադիր և լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև անձնագրի և այդ փաստաթղթերի պատճենները (յուրաքանչյուր նախընտրած լոտի համար):

Վերը նշված փաստաթղթերի առկայության դեպքում աճուրդային հանձնաժողովը մասնակցին տրամադրում է մասնակցի վկայական(ներ):

Աճուրդին չեն կարողմասնակցել այնա նձինք, ովքեր վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:

Աճուրդին կարող են ներկա գտնվել դիտորդներ` աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքիվճար` 3000 դրամ:

Աճուրդի մասնակցի վկայականները տրամադրվում են, իսկ դիտորդի տոմսերը վաճառվում են`  «Աճուրդիկենտրոն» ՊՈԱԿ-ում (հասցեն` ք.Երևան, Դ.Անհաղթի 23) ընդհուպ մինչև աճուրդի սկսվելը:

Աճուրդի մասնակիցների անձնագրի և մասնակցի վկայական(ներ)ի առկայությունը պարտադիր է, լիազորված անձի դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող փաստաթղթերը:

Նախքան աճուրդի սկսվելը՝ աճուրդային հանձնաժողովը գրանցում է մասնակիցներին և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է քարտ:

Աճուրդը վարում է աճուրդավարը: Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ /բարձրացնելով իր մասնակցության քարտը/, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը` նվազագույնը հավելման (քայլի) չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդի հաղթած մասնակից: Եթե միքանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդի հաղթած մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը:

Աճուրդավարի կողմից աճուրդի հաղթող համարված մասնակիցը տեղումստորագրում է  արձանագրությունը՝ աճուրդիարդյունքներիմասին:  Հաղթող ճանաչված  մասնակիցը  արձանագրությունը ստորագրմանօրվանիցսկսած 5 օրյաժամկետումպարտավոր է վճարելլոտի վաճառքի գինը, հաշվանցելովնախավճարը՝ աճուրդային հանձնաժողովին ներկայացնելով  վճարումը հավաստող  անդորրագիրը: Սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում՝ հաղթող ճանաչված  մասնակիցը զրկվում է աճուրդի նախավճարից, իսկ լոտի աճուրդը համարվում է չկայացած: Այս դեպքում լոտ(եր)ը վաճառելու նպատակով կազմակերպվում է նորաճուրդ՝ նույնպայմաններով:

Աճուրդում վաճառված լոտի գոյացած գինը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը չգերազանցելու դեպքում՝ հաղթող մասնակիցը աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրը վճարում է լոտի ամբողջ գումարը:

Աճուրդում չհաղթող մասնակցին, մուծված նախավճարը վերադարձվում է վերջինիս`մեկ աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր դիմելուց հետո:

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար կարող եք զանգահարել աճուրդիկազմակերպչին` հեռ. 011-24-55-51, կամդիմելք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեով, ինտերնետURL://www.spm.am:

Հնարավոր փոփոխություններն  ու լրացումները կհրապարակվեն այն ձևով, ինչպես կատարվել է աճուրդի մասին սույն հրապարակային ծանուցումը:

Հավելյալպարզաբանումներիհամարկարող եք զանգահարել 011-23-73-01 հեռախոսահամարով:

«Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am