Ռուսաստանը մտքափոխվել է Ադրբեջանին «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրի վաճառքի հարցում

Armenpress 10:58, 5 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերին «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրի (ԱՀՀ) մատկարարումը ձախողվել է ՌԴ-ի պաշտպանության նախարարության դիրքորոշման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 5-ին հայտնել է «Կոմերսանտ» թերթը:

Ըստ նրա տեղեկատվության՝ ռուս զինվորականները համարել են, որ այդ համալիրի հրթիռի նույնիսկ արտահանական տարբերակը կարող Է պոտենցիալ սպառնալիք ներկայացնել ՌԴ կասպիական նավատորմի նավերի համար, որոնք գտնվում են Ռուսաստանի տարածքային ջրերում:

Թերթը, հղում անելով մի աղբյուրի, որը ծանոթ Է իրադրությանը, նշում Է, որ Ադրբեջանը եւ Ռուսաստանը նախաստորագրել Էին պարտավորագիր, որը նախատեսում Էր ոչ մեծ խմբաքանակի ԱՀՀ-ի եւ մի քանի տասնյակ 3M24 հրթիռների (X-35-ի արտահանական տարբերակի) մատակարարում, սակայն բանն այդպես Էլ չհասավ համաձայնագրի ստորագրման:

Հրատարակությունը նշում Է, որ Ադրբեջանի զինված ուժերին «Բալ»-ի մատակարարումների թեման այժմ չի քննարկվում, քանի որ առկա Է «շատ նուրբ աշխարհաքաղաքական նյուանս». վերջին տարիներին X-35 տիպի հրթիռի ինքնանշանառման գլխիկն արդիականացրել են ոչ միայն ծովային, այլեւ ցամաքային թիրախների խոցման համար: «Մենք չԷնք ցանկանա, որ այդ զենքը կիրառվեր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում»,- ասել Է թերթի աղբյուրներից մեկը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am