Ազատ ոճային հայ ըմբիշները 8 մեդալ են նվաճել Ուկրաինայի միջազգային մրցաշարում

Armenpress 14:32, 18 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացել է ըմբիշ Հովհաննես Սահակյանին նվիրված հուշամրցաշար, որին մասնակցել են նաև հայ ազատ ոճային ըմբիշները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարին, Հայաստանից բացի, մասնակցել են նաև Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան։ Ոսկե մեդալակիրներ են դարձել Արսեն Հարությունյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (70 կգ) և 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը։

Մեդալներ են նվաճել նաև Կարեն Զուրաբյանը (57 կգ), Գոռ Գրիգորյանը (61 կգ), Վարդգես Կարապետյանը (65 կգ), Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ) և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը:

Հովհաննես Սահակյանը, որը ծնվել է 1946 թ, Խարկովում, իր կարճատեւ կարիերայի ընթացքում դարձել է Ուկրաինայի հնգակի չեմպիոն, ԽՍՀՄ գավաթակիր: Նա եղել է 1972 թ օլիմպիական խաղերի ԽՍՀՄ հավաքականի անդամ, սակայն 1971-ին ողբերգական մահը ընդհատել է անվանի ըմբիշի կյանքը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am