Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ռուսաստանի ԱԻՆ-ը պատրաստ է 8 ժամվա ընթացքում փրկարարների խումբ ուղարկել Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի ԱԻՆ-ը պատրաստ է 8 ժամվա ընթացքում փրկարարների խումբ ուղարկել 
Լեռնային Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է ութ ժամվա ընթացքում Ղարաբաղ ուղարկել 150 փրկարարներից բաղկացած խմբավորում և 17 միավոր տեխնիկա: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայալոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնել է փրկարարական գերատեսչության ղեկավար Եվգենի Զինիչևը Լեռնային Ղարաբաղի գոտում հումանիտար հարցերի լուծման շուրջ կայացած խորհրդակցության ժամանակ:

«Անհրաժեշտության դեպքում ութ ժամվա ընթացքում (պատրաստ ենք-խմբ.) այնտեղ ուղարկել կենտրոնական ապարատի օպերատիվ խմբի կազմում գործող խմբավորում, ինչպես նաև 150 մարդ անձնակազմ փրկարարական կենտրոնների ստորաբաժանումներով, ինչպես նաեւ 17 միավոր տեխնիկա»,- ասել է Զինիչևը:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար արձագանքման  միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին:

Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար արձագանքման կենտրոնի կազմում ներգրավվելու են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության, արտաքին գործերի նախարարության, Անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչներ, իսկ կազմակերպչական հարցերը դրվում են պաշտպանության նախարարության վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am