Երևանում՝ 11:07,   10 Հունիս 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նախօրեին կայացած 43-րդ հանդիպման ժամանակ, որն անցկացվել էր տեսակոնֆերանսի ձեւաչափով, Ադրբեջանի ներկայացուցիչը կրկին խոսել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին՝ «հաշվի առնելով ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը եւ միջազգայնորեն ճանաչված սահմանները»: Այլ կերպ ասած Բաքուն առաջարկում է բանակցություններ սկսել երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ գծանշման շուրջ։

Թեեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը խոսում է այն մասին, որ «տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը, բարիդրացիական հարաբերությունների մթնոլորտի ձեւավորումը այլընտրանք չունեն», սակայն իրողությունները հակառակն են պնդում: Այն, որ Ադրբեջանի պես ագրեսիվ եւ հայատյացությունը պետական քաղաքականության հիմքում դրած պետությունը պատրաստ չէ խաղաղ համագոյակցության անգամ «հաղթանակից» հետո, վկայում է նաեւ այն փաստը, որ այսօր հայ գյուղացին չի կարողանում հանգիստ իր հողը մշակել կամ անասնապահությամբ զբաղվել առանց կյանքն ու առողջությունը վտանգի ենթարկելու ինչպես Սյունիքի, Գեղարքունիքի եւ սահմանամերձ մյուս շրջաններում, այնպես էլ՝ Արցախում...»:

                                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am