Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք. մահացել է 11 մարդ
11:14, 17 Դեկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 հազար 350 դեպք, որից 327 հազար 539-ը`առողջացած, 7885-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6437 բուժառու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 7069 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 193 նոր դեպք, առողջացել է 510 քաղաքացի, արձանագրվել է մահվան 11 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 479 հազար 389-ի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում