Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Աղվան Վարդանյանը հայտարարեց՝ ընդդիմությունը լավ չի աշխատել, լայն հանրային աջակցություն չի ապահովել, սակայն չի համակերպվելու

Աղվան Վարդանյանը հայտարարեց՝ ընդդիմությունը լավ չի աշխատել, լայն հանրային 
աջակցություն չի ապահովել, սակայն չի համակերպվելու

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ ընդդիմությունն իշխանությանը հեռացնելու պայքարում լավ չի աշխատել, լայն հանրային աջակցություն չի ստացել, բայց չեն հարմարվելու, շարունակելու են պայքարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում:

Աղվան Վարդանյանը նախ անդրադարձավ իշխանությանը: Նա իշխանությանը, երկրի ղեկավարին մեղադրեց մի շարք հարցերում, այդ թվում երկրում «միակուսակցականություն» ստեղծելու փորձի, պատերազմի, Արցախի հարցում «զիջումների», տարբեր ուժային կառույցների պարգևավճարներ տալու և շատ այլ հարցերում: Ապա հարցրեց, թե ինչո՞ւ երկրի ղեկավարը չի հեռանում:

Նա նաև անդրադարձավ իշխանությանը հեռացնելու համար իրենց պայքարին:

«Մեղավոր ենք, չենք կարողացել, փորձել ենք, անձնազոհության ենք գնացել, բայց լայն հանրային աջակցություն չենք ապահովել, ուրեմն լավ չենք աշխատել: Հիմա էլ դժվար որոնումների մեջ ենք, վստահ եղեք՝ չենք համակերպվելու, հեռացնելու ենք: Մեղադրեք մեզ, բայց նաև մտածեք, թե դուք ինչ եք արել»,-ասաց Վարդանյանը:

Նա վստահեցրեց, որ այդտեղ իշխանության պայքարի հարց չկա, պետության, հայկական ինքնության, արժանապատվության հարց է, իրենց օրակարգն է անվտանգությունը, բանակը, ներքին համախմբումը, հավասարակշռված արժանապատիվ արտաքին քաղաքականությունը: «30 տարի Արցախն ազգային գաղափար էր, հիմա էլ պետք է լինի, նաև պետականությունն ու հայկական ինքնությունը: Մենք շարունակելու ենք, Արցախը, սփյուռքը պետք է շարժվեն»,-նշեց պատգամավորը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am