Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Հայկական LiveBoard-ը հաղթել է She Loves Tech 2022 Summit-ի Արևմտյան Եվրոպայի մրցույթում՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը

Հայկական LiveBoard-ը հաղթել է She Loves Tech 2022 Summit-ի Արևմտյան Եվրոպայի 
մրցույթում՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առցանց ուսուցման համար ինտերակտիվ հարթակ մշակած հայ հիմնադիրներ ունեցող LiveBoard ստարտափը հաղթել է She Loves Tech Summit-ի Արևմտյան Եվրոպայի տարածաշրջանի ստարտափ մրցույթում: 

«Արմենպրես»-ի հաղորմամբ՝ այս մասին հրապարակվել է She Loves Tech «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում։

LiveBoard-ը տրամադրում է բոլորը մեկում հարթակ, որը հատուկ ստեղծված է մանկավարժների համար: Այն թույլ է տալիս նրանց առցանց դասավանդման ձևաչափով սովորեցնել և շփվել ուսանողների հետ իրական ժամանակում, ինչպես նաև կազմակերպել նրանց դասավանդման գործընթացը: 

She Loves Tech-ը կանանց և տեխնոլոգիաների աշխարհի ամենամեծ ստարտափ մրցույթն է, որը ներկայում անցկացվում է աշխարհի ավելի քան 70 երկրում:

Ստարտափը նոյեմբերին կներկայանա Սինգապուրում կայանալիք Գլոբալ եզրափակչում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am