Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է ինդեքսավորել նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակը և նպաստը

Ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է ինդեքսավորել նվազագույն 
աշխատավարձը, կենսաթոշակը և նպաստը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում նվազագույն աշխատավարձը չի բարձրացել 2020 թվականի հունվարի 1-ից և այս ընթացքում սպառողական ինդեքսը աճել է շուրջ 18 տոկոսով, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի մեկ շնչի հաշվով նվազագույն կյանքի ապահովման համար ծախսերը աճել են 25 տոկոսով կամ շուրջ 16 հազար դրամով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ այս մասին ասաց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ ներկայացնելով վիճակագրական ամփոփ տվյալներ, որոնք, ըստ իրեն, բնութագրում են Հայաստանի սոցիալական կյանքը և «ամեն օր աղքատացող և հարստահարվող ՀՀ քաղաքացիների իրական վիճակը»։

Պատգամավորը նշեց, որ 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կավելանա 7 հազար դրամով կամ 10 տոկոսով։

«Ակնհայտ է, որ նվազագույն աշխատավարձի ձեր առաջարկած բարձրացումը ոչ միայն ուշացած է, այլ նաև ոչ համարժեք անընդհատ և ահագնացող գնաճի ֆոնին։

Իրականում լուծումը բերել էինք, դուք մերժեցիք։ Մերժեցիք առանց հետամուտ լինելու։ Իրական լուծումը այս ահագնացող գնաճի ֆոնին, նաև միջազգային փորձը հաշվի առնելով, դա նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների և աղքատության նպաստների ինդեքսավորումն է, որ մեր երկրում ամեն հաջորդ օր աղքատ, սոցիալապես անապահով մարդը ավելի վատ չապրի, քան նախորդ օրը։ Եվ դա գրված է նաև 2023 թվականի պետական բյուջեի ձեր նախագծում»,- եզրափակեց Ավետիսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am