Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Գիտական և գիտատեխնոլոգիական խոշորամասշտաբ ծրագրերի մշակման մշտական հարթակում քննարկվեցին ԳԱԱ ինստիտուտների առաջարկությունները

Գիտական և գիտատեխնոլոգիական խոշորամասշտաբ ծրագրերի մշակման 
մշտական հարթակում քննարկվեցին ԳԱԱ ինստիտուտների առաջարկությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտի 16-ին տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ստեղծված Գիտական և գիտատեխնոլոգիական խոշորամասշտաբ ծրագրերի մշակման մշտական հարթակի նիստը: Նիստին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների տնօրենները, գիտքարտուղարներ, գիտաշխատողներ: Քննարկվեցին ՀՀ ԳԱԱ ինստիտուտների առաջարկությունները՝ ուղղված ՀՀ ԳԱԱ համակարգի բարեփոխումներին, մասնակցային որոշումների ընդունմանը, երիտասարդ գիտնականների խրախուսմանը, գիտական արդյունքների ապրանքայնացմանը, փոխգործակցության խորացմանը, գիտության հանրայնացմանը, գիտահետազոտական ինստիտուտների շենքերի պահպանմանը և այլ հարցեր: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն առաջարկությունների վերաբերյալ ներկայացրեց ՀՀ ԳԱԱ-ի դիրքորոշումը, առկա խոչընդոտները, իրականացվող և նախատեսվող քայլերը: «Ուսումնասիրելու ենք Չեխիայի, Բելառուսի, Լիտվայի ակադեմիաների փորձը և համատեղ քննարկումների ու աշխատանքի արդյունքում փորձելու ենք գտնել արդյունավետ լուծումներ»,- ասաց Աշոտ Սաղյանը:

Անդրադառնալով երիտասարդ գիտնականների խրախուսման առաջարկին՝ ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց. «Մենք մտադիր ենք խրախուսման հատուկ ֆոնդ ստեղծել ՀՀ ԳԱԱ-ում շուրջ 100 միլիոն դրամի չափով: Ֆոնդը կստեղծվի ՀՀ ԳԱԱ միջոցներից և այն անընդհատ կհամալրվի արտաբյուջետային միջոցներից: Ֆոնդի շրջանակում գիտական լավագույն աշխատանքների համար մրցույթ կանցկացվի, երիտասարդները կֆինանսավորվեն մի քանի ամսով կամ մեկ տարով արտերկրի գիտահետազոտական կազմակերպություններում մասնագիտական կարողությունների զարգացման համար, արտերկրից մասնագետներ կհրավիրվեն: Հուսով եմ, որ ՀՀ կառավարությունը չի մերժի ՀՀ ԳԱԱ-ում երիտասարդների խրախուսման ֆոնդի ստեղծման առաջարկը»:

Աշոտ Սաղյանը նաև անդրադարձավ ՀՀ ԳԱԱ ռեսուրսների օգտագործման հնարավորություններին։ «Սարքավորումների բյուջեն երկու կետով է եղել՝ գիտական և ներդրումային, սակայն այս տարի ներդրումային մասով ֆինանսավորումը կտրել են և այդ մասով տվել Գիտության կոմիտեին: Իսկ մյուս մասը, այն է գիտական սարքավորումների ձեռքբերման համար ֆինանսավորում, սահմանափակ գումար է, այն բաշխվում է ինստիտուտներին», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։

Աշոտ Սաղյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ ինստիտուտների հին սարքավորումների դուրսգրման խնդրի լուծման համար կստեղծվի հանձնաժողով։

ՀՀ ԳԱԱ նախագահն ասաց, որ նախատեսվում է դիմել Գիտության կոմիտե՝ առաջարկելով մեծացնել կիրառական ծրագրերի համար տրամադրվող ֆինանսավորումը:

Հարցադրումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆիկ Արամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am