Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Փոխվարչապետ Խաչատրյանը և Լեհաստանի դեսպանի գլխավորած պատվիրակությունն անդրադարձել են ՀՀ-ում կապիտալի շուկայի զարգացմանը

Փոխվարչապետ Խաչատրյանը և Լեհաստանի դեսպանի գլխավորած 
պատվիրակությունն անդրադարձել են ՀՀ-ում կապիտալի շուկայի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չելպակի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը, Լեհաստանի ներդրումների եւ առեւտրի գործակալության կառավարման խորհրդի անդամ Զդիսվավ Սոկալը, «Վոլտեր» ֆինանսական խորհրդատվական ընկերության հիմնադիր Մայքլ Վոլտերը, ինչպես նաեւ Վարշավայի ֆոնդային բորսայի ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, փոխվարչապետ Խաչատրյանը ողջունել է հյուրերին եւ ընդգծել, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ երկկողմ արդյունավետ համագործակցությունն ու երկարամյա գործընկերությունը՝ հանձնառու լինելով ամրապնդելու եւ խորացնելու հետագա հարաբերությունները՝ փոխշահավետ եւ կառուցողական փոխգործակցության միջոցով:

Ըստ աղբյուրի՝ լեհ գործընկերներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի Հանրապետությանը եւ կատարելագործել արդեն իսկ հաստատված երկխոսության որակը՝ ստեղծելով նախապայմաններ երկարաժամկետ արդյունավետ համագործակցության համար:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր. մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը, պետական պարտքի սպասարկմանը, պետական եւ գանձապետական պարտատոմսերի թողարկմանըն:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am