Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Թուրքիայի ԱԽ նիստում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին

Թուրքիայի ԱԽ  նիստում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան 
հարաբերություններին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսյան ընտրություններից հետո տեղի ունեցած Թուրքիայի անվտանգության խորհրդի առաջին նիստի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նիստում անդրադարձ է կատարվել Սիրիայում, Կոսովոյում և Սուդանում առկա ճգնաժամային իրավիճակներին, ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին, սիրիացի փախստականների հարցին և այլն:

Նիստի վերաբերյալ հաղորդագրության մեջ նշվում է, որ Անկարան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը և ցանկանում է շուտափույթ խաղաղության պայմանագրի ստորագրում, որը կհանգեցնի երկարաժամկետ խաղաղության և կայունության կովկասյան տարածաշրջանում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am