Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Արթուր Ալեքսանյանն ԱԱ-ի եզրափակիչում է և արդեն ունի ՕԽ ուղեգիր

Արթուր Ալեքսանյանն ԱԱ-ի եզրափակիչում է և արդեն ունի ՕԽ ուղեգիր

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնության եզրափակիչում է և նվաճել է Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի վարկանիշային առաջնության 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Ալեքսանյանը մրցեց Լիտվան ներկայացնող Մինդուգաս Վենցհաիտիսի հետ: Ալեքսանյանն, ինչպես նախորդ գոտեմարտերում, ոչ մեծ դժվարությամբ հաղթանակի հասավ 9:0 հաշվով: Արթուր Ալեքսանյանն աշխարհի 5-րդ ոսկե մեդալի համար գոտեմարտը կանցկացնի սեպտեմբերի 23-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am