Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իշխանություններին և ընդդիմությանը ոչինչ չպետք է շեղի արցախահայությանը ՀՀ-ում արժանապատիվ կյանքով ապահովելու համազգային խնդրից․ Լևոն Տեր- Պետրոսյանը

Իշխանություններին և ընդդիմությանը ոչինչ չպետք է շեղի արցախահայությանը 
ՀՀ-ում արժանապատիվ կյանքով ապահովելու համազգային խնդրից․ Լևոն Տեր-
Պետրոսյանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է Հայաստանի ընդդիմության՝ ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այդ մասին  մեկնաբանություն է տարածել՝ նշելով․ «Թեև մեր ազգին բաժին ընկած ողբերգության համար Հայաստանի իշխանություններից հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ, ես գնահատում եմ վերջին օրերին ընդդիմության կողմից մեր երկրի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը:

Թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանն այսօր ոչինչ չպետք է շեղի արցախահայությանը Հայաստանում արժանապատիվ կյանքով ապահովելու համազգային խնդրից»:

Հայաստանի ընդդիմադիր ուժերը սեպտեմբերի 20-ից սկիզբ առած ակցիաները դադարեցնելու և հանրահավաքները հետաձգելու որոշում են կայացրել սեպտեմբերի 26-ին՝ հայտարարելով, որ իրենց որոշումը հետապնդում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հազարավոր քաղաքացիների հումանիտար խնդիրների հարցում իրենց աջակցությունը ցուցաբերելու նպատակը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am