Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցն իր գործունեությունը կշարունակի որպես անկախ կազմակերպություն

Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցն իր գործունեությունը 
կշարունակի որպես անկախ կազմակերպություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցն (STAN) իր հնգամյակի տարում հայտարարում է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամից (FAST) առանձնանալու և որպես անկախ կազմակերպություն հանդես գալու մասին։ Տասնութ հիմնադիր հրեշտակներով կազմավորված STAN-ն այսօր միավորում է շուրջ 40 ներդրողի վեց երկրից, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ: Մինչ օրս՝ STAN-ն ավելի քան 620 հազար ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել 14 խոստումնալից ստարտափներում՝ հորիզոնում ունենալով ավելի հետաքրքիր նախագծեր։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի խոսքով՝ STAN-ի հրեշտակ ներդրողների ցանցը շարունակում է աճել, ինչը վկայում է հայկական ստարտափ էկոհամակարգը զարգացնելու աշխարհասփյուռ ներդրողների հանձնառության մասին։ «Այսօր մենք հայտարարում ենք, որ STAN-ը վերջին հինգ տարիների ընթացքում հասունացել է այնքան և հասել մի կետի, որ կարող է գործել որպես անկախ կազմակերպություն: Այն կգործի FAST-ից անկախ՝ շարունակելով իր առաքելությունը որպես շահույթ չհետապնդող նոր հիմնադրամ։ Սա կարևոր հանգրվան է կազմակերպության կյանքում, որի համար պարտական ենք մեր հրեշտակ ներդրողներին, էկոհամակարգի բոլոր գործընկերներին ու ստարտափներին»,- ասում է STAN-ի հիմնադիր ներդրող Արմեն Օրուջյանը։

Արմեն Օրուջյան.JPG (229 KB)

Մինչ STAN-ը առաջ է շարժվում որպես անկախ կազմակերպություն, FAST-ը պահպանելու է իր նշանակալի դերը նորաստեղծ հիմնադրամի խորհրդում։ Իգոր Խալաթյանը, ով ցանցի հիմնադիր ներդրողներից ու համանախագահն է, կստանձնի STAN-ի խորհրդի նախագահությունը, իսկ Ռուբեն Օսիպյանը՝ գործադիր տնօրենի պաշտոնը։

«STAN-ը՝ որպես բիզնես հրեշտակների ցանց, կկենտրոնանա ներդրողների թվի, ներդրումների ծավալի ու քանակի աճի, ինչպես նաև ստարտափներին սաղմնային փուլ հասցնելու վրա։ Մենք ունենալու ենք մեր սեփական թիմը, որը մասնագիտացած կլինի կատարված ներդրումների վերլուծության, ստարտափների հետ աշխատանքի համակարգման, նոր նախագծեր գտնելու ու ներդրողներին ներկայացնելու աշխատանքներում»,- STAN-ի հետագա ծրագրերը ներկայացնելով՝ նշում է Ռուբեն Օսիպյանը։

Ռուբեն Օսիպյան.JPG (171 KB)

STAN-ը FAST-ի գիտության առևտրայնացման ուղղությամբ իրականացված կարևոր ծրագրերից է, որը ստեղծվել է 2018 թվականին Հայաստանում ձեռնարկատիրական գործունեությունը խթանելու նպատակով։ Ծրագրի նպատակը նախասաղմնային փուլում գտնվող գիտական և տեխնոլոգիական հայկական ստարտափներում ներդրումներ կատարելն է։ STAN-ի ֆինանսական և մասնագիտական խորհրդատվությունը ստացած հաջողության հասած ստարտափներն են՝ AxonaLab, BLiiNK, BrandLens, Denovo Sciences, Doctor Yan, doodooc, Dowork.ai, Grovf, HopShop, manot, MyThrill, PopUp School և Saima։  

Ստարտափների թեմայով քննարկում—ԲՏԱ նախարար.JPG (244 KB)

STAN-ի կազմում են այնպիսի հրեշտակ ներդրողներ, ինչպիսիք են՝ Ռուբեն Վարդանյանը՝ FAST-ի համահիմնադիր, ձեռնարկատեր, բարերար և ներդրող, Ռուբեն Հարությունյանը՝ Henderson ընկերության հիմնադիր ու նախագահ, Իգոր Խալաթյանը՝ Iris Network սթարթափի հիմնադիր, Oracle Corporation-ի նախկին փոխնախագահ, Արթուր Ալավերդյանը՝ SolarOn-ի հիմնադիր, Ռուբեն Վարդանյանը՝  Joomag-ի հիմնադիր, Լևոն Բուդագյանը՝ Waveye-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, Վահագ Կարայանը և Գուրգեն Մարտիկյանը՝ BrandLens-ի հիմնադիրներ, Ավետիս Անթափլյանը՝ HIRECLOUT-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, Սասուն Քոսյանը՝  Data Science ընկերության փոխնախագահ, Վահան Վարդանյանը՝ Kerpak-ի հիմնադիր, Ռեմ Դարբինյանը՝ SmartClick AI-ի հիմնադիր, Արթ Ղազարյանը՝ Ympakt venture studio-ի հիմնադիր, Աստղիկ Խաչատրյանը՝ Ֆրանսիայում Bank of America-ի Ֆինանսական միջոցների ներգրավման գծով գործադիր տնօրեն, Ալեքսանդր Մետերիսյանը՝ խորհրդատու այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Uber-ը, Expedia Group-ը, Intuit-ը, Coca-Cola-ն, BlackRock Metals-ը և այլն, Քեվին Բարտանյանը՝ KEVANI-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, Զարիկ Բողոսյանը՝ Wovenmedia-ի համահիմնադիր և տեխնոլոգիաների գծով տնօրեն, Հայկ Հարությունյանը՝ Էներգետիկայի հայկական գործակալության տնօրենների խորհրդի նախագահ և այլոք։ STAN հրեշտակների ցանցին միանալու և ամողջական կազմին ծանոթանալու համար պետք է այցելել այստեղ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am