Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Պուտինը նախատեսում է առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում. Reuters

Պուտինը նախատեսում է առաջադրվել առաջիկա նախագահական 
ընտրություններում. Reuters

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է առաջադրվել 2024 թ․ մարտին կայանալիք նախագահական ընտրություններում, քանի որ կարծում է, որ պետք է Ռուսաստանն առաջնորդի այս բարդ ժամանակաշրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով վեց աղբյուրների։

Աղբյուրները, որոնք խոսել են չբացահայտվելու պայմանով, հայտնել են, որ Պուտինի խորհրդականները պատրաստվում են ընտրարշավի։ Հաղթանակի դեպքում Վլադիմիր Պուտինը երկիրը կղեկավարի մինչև 2030 թվականը։

Ըստ հարցումների՝ Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի հավանության վարկանիշը 80 % է, իսկ հաշվի առնելով պետության, պետական լրատվամիջոցների աջակցությունը, ինչպես նաև հասարակության մեջ լայն այլակարծության գրեթե բացակայությունը, Reuters-ի համոզմամբ, առաջադրվելու դեպքում նա, անկասկած, կհաղթի։

«Որոշումը կայացվել է, նա կառաջադրվի», - ասել է պլանավորմանը տեղյակ աղբյուրներից մեկը։

Գործակալության բոլոր աղբյուրները հաստատել են, որ Պուտինի առաջադրման որոշումը կայացվել է։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանություն տալ։ Սեպտեմբերին նա ասել էր, որ եթե Պուտինը որոշի առաջադրվել, ապա ոչ ոք չի կարող մրցակցել նրա հետ։

71-ամյա Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի ղեկավարումը ստանձնել է 2000 թվականին՝ 48 տարեկան հասակում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am