Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են 4-րդ տուրի հանդիպումները

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են 4-րդ տուրի հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկում են խմբային 4-րդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պայքարի մեջ կմտնեն E, F, G, H խմբերի ակումբները:

E խմբում Մադրիդի «Ատլետիկո»-ն տանը կընդունի «Սելթիկ»-ին, իսկ իտալական «Լացիո»-ն կխաղա «Ֆեյենորդ»-ի հետ:

F խմբում Դորտմունդի «Բորուսիա»-ի մրցակիցը «Նյուքասլ Յունայթեդ»-ն է, իսկ «Միլան»-ինը` ՊՍԺ-ն:

G խմբում «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ ուժերն է չափելու «Յանգ Բոյզ»-ի, «Ցրվենա Զվեզդա»-ն` «Լայպցիգ»-ի հետ:

Եվ H խմբում Դոնեցկի «Շախտյոր»-ը կփորձի գերազանցել «Բարսելոնա»-ին, «Պորտու»-ն` «Անտվերպեն»-ին:

Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am