Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Թուրքիայում «‎լավ պահվածքի» համար ազատ է արձակվել Հրանտ Դինքին սպանած հանցագործը

Թուրքիայում «‎լավ պահվածքի» համար ազատ է արձակվել Հրանտ Դինքին 
սպանած հանցագործը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքին փողոցում գնդակահարած մարդասպան Օգյուն Սամասթի նկատմամբ կիրառվել է պայմանական ազատարզկման որոշում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ 

Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման մեջ հաշվի է առնվել Սամասթի «‎լավ  պահվածքը» և նա պիտի անցնի փորձաշրջան։ Նման որոշումը կայացվել  է մարդասպանի 16 տարվա բանտարկությունից հետո։ 

Սամասթը Դինքի սպանության ու ապօրինի զենք կրելու և օգտագործելու համար դատապարտվել էր 22 տարի 10 ամսվա ազատազրկման, որը հետագայում կրճատվել է և կազմել 15 տարի 2 ամիս՝ այն հանգամանքով, որ հանցագործության կատարման պահին Սամասթը եղել է անչափահաս:

Հիշեցնենք, որ Դինքը Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրության շենքի մոտ մահացու հրազենային վիրավորում էր ստացել 2007 թվականի հունվարի 19-ին Օգյուն Սամասթի կողմից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am