Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Ղազախստանի գավաթի խաղարկության հաղթող
20:08, 7 Դեկտեմբեր 2023
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Ղազախստանի գավաթի խաղարկության հաղթող:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախստանի գավաթի խաղարկությունն անցկացվում էր նոկաուտ համակարգով: Մասնակից 16 շախմատիստներից Պետրոսյանը եզրափակիչում մրցեց Իրանը ներկայացնող շախմատիստ Բարդիա Դանեշվարի հետ և առավելության հասավ 1:5-0:5 հաշվով:
Ալմաթի քաղաքում կայացած մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ուներ Մանուել Պետրոսյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում