Նորատուսի արվեստի դպրոցը դրամաշնորհային ծրագրերով անհրաժեշտ միջոցներ է ձեռք բերել
ԳԱՎԱՌ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս գյուղի արվեստի դպրոցը Գավառի համայնքապետարանի կողմից տրամադրված 2023 թվականի կապիտալ դրամաշնորհի շրջանակներում անհրաժեշտ գույք է ձեռք բերել։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,
Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեից հատկացված 700 հազար դրամով գնվել է ուսուցչի 2 սեղան, տարազային հագուստներ, փոշեկուլ։
Համայնքապետարանի կողմից տրամադրված լրացուցիչ ֆինանսական միջոցներով, որը կազմում է շուրջ 350 հազար դրամ, վերանորոգվել է արվեստի դպրոցի շենքի՝ երկրորդ հարկ տանող աստիճանները։
Իսկ Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեից հատկացված 700 հազար դրամով էլ դպրոցի դահլիճի համար ձեռք են բերվել վարագույրներ։
Խոսրով Խլղաթյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում