Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ղազախստանում դադարեցրել են ռուսական մի քանի հեռուստաալիքների հեռարձակումը

Ղազախստանում դադարեցրել են ռուսական մի քանի հեռուստաալիքների 
հեռարձակումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում վճարովի արբանյակային և ինտերնետային հեռուստատեսության օպերատոր TVCOM-ը ցանցից բացառել է մի շարք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Տեղեկատվական օրակարգ ունեցող ալիքների թվաքանակի կրճատման շրջանակներում որոշում է ընդունվել «Առաջին ալիք․ համաշխարհային ցանց Ղազախստան» ՍՊԸ-ի թվային հեռուստաընտանիքի ալիքները արբանյակային հեռուստատեսության և ինտերնետային հեռուստատեսության հեռարձակման ցանցից բացառելու վերաբերյալ: Կդադարեցվի «ԱՊՀ-ի առաջին ալիք», «Պոյեխալի», «Վրեմյա. դալյոկոյե ի բլիզկոյե», «Դոմ կինո», «Տելեկաֆե», «Դոմ կինո Պրեմիում», «Մուզիկա Պեռվոգո», «Պոբեդա», «Կարուսել», «Բոբյոր», «О!» հեռուստաալիքների հեռարձակումը», - ասվում է հեռուստաօպերատորի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պլանավորվում է աստիճանաբար կրճատել «նորությունների տեղեկատվական նարատիվով օտարերկրյա հեռուստաալիքների բաժինը` դրանք փոխարինելով ժամանցային, ֆիլմային և ճանաչողական բնույթի ռեյտինգային հեռուստաալիքներով, այդ թվում՝ ղազախական»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am