«Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի համար «Հրազդան» մարզադաշտին կից նոր շենք կկառուցվի
13:48, 8 Հունվար 2024
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի» համար «Հրազդան» մարզադաշտին կից ավելի քան 15500քմ տարածքում նոր շենք կկառուցվի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:
Մարզական կառույցը համապատասխանելու է մարզումներ ու միջազգային մրցույթներ կազմակերպելու բոլոր չափանիշներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում