Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 202-ի

Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 202-ի

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի և դրան հաջորդած ցնցումների զոհերի թիվը հասել է 202-ի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկությունը տարածել են Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի իշխանությունները։

Նշվում է, որ անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է ևս 22 զոհի մարմին։

Ավելի վաղ հաղորդվել էր 180 զոհի մասին։ Առնվազն 102 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Վերջին տվյալներով՝ տուժածների թիվը 565 է։ Երկրաշարժերից վնասված շրջանների շուրջ 28 հազար բնակիչներ շարունակում են գտնվել տարհանման կետերում։

Տարերքի հարվածներից ամենաշատը տուժել է Իսիկավա պրեֆեկտուրան. այնտեղ ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել է առնվազն 1 370 տուն, հրդեհները ոչնչացրել են ավելի քան 300 շինություն:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am