Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Գաբրիել Ատալը նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ

Գաբրիել Ատալը նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գաբրիել Ատալը նշանակվել է Ֆրանսիայի նոր վարչապետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։

Ըստ հեռուստաալիքի տվյալների` համապատասխան որոշումը կայացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հունվարի 8-ին պետության ղեկավարը պաշտոնանկ է արել Էլիզաբետ Բոռնին, որը վարչապետի պաշտոնն զբաղեցնում էր 2022 թվականի մայիսից։

34-ամյա Ատալը մինչ այժմ կրթության նախարարն էր։

Ատալը դարձել է ամենաերիտասարդ վարչապետը Ֆրանսիայի պատմության մեջ։ Այսպիսով, նա առաջ է անցել Լորան Ֆաբիուսից, որը 1984 թվականին նախարարների կաբինետի ղեկավար է հաստատվել 37 տարեկանում։

Քաղաքական վերլուծաբանները կանխատեսում են, որ իր նոր պաշտոնում Ատալի գլխավոր խնդիրներից մեկը կլինի իշխող «Վերածնունդ» կուսակցության հաջողության ապահովումը հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am