Սուսաննա Գաբոյանը դարձավ Հայաստանի շախմատի կանանց առաջնության չեմպիոն
17:50, 20 Հունվար 2024
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց շախմատի 2024 թվականի առաջնության չեմպիոնը Սուսաննա Գաբոյանն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող առաջնության վերջին տուրում Սուսաննա Գաբոյանը հաղթանակ տոնեց` գերազանցելով Մելինե Հարությունյանին: Գաբոյանը 9 հնարավորից հավաքեց 7,5 միավոր և դարձավ Հայաստանի ասյ տարվա առաջնության չեմպիոն: Երկրորդ տեղում 7 միավորով Մարիամ Ավետիսյանն է: Երրորդ տեղի համար պարտիան դեռևս շարունակվում է:
Սուսաննա Գաբոյանը Հայաստանի չեմպիոն էր դարձել նաև 2015 և 2021 թվականներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում