Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իրանին խնդրել է կանխել տարածաշրջանում լարվածության տարածումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իրանին խնդրել է կանխել տարածաշրջանում 
լարվածության տարածումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, մեկնաբանելով մտահոգությունները Մերձավոր Արևելքում լարվածության աճի և հակամարտության հնարավոր տարածման առնչությամբ, հայտարարել է, որ Իրանը «կառուցողական դեր» է խաղում տարածաշրջանային իրադարձություններում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է IRNA գործակալությունից։

«Կարծում եմ, որ շատ կարևոր է կառուցողական դերը, որը կարող է խաղալ Իրանը»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով տարածաշրջանում լարվածության տարածման և Իրանի դերի վերաբերյալ հարցին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իրանին խնդրել է անել հնարավոր ամեն բան տարածաշրջանում լարվածության տարածումը կանխելու համար։

Գուտերեշը նաև ընդգծել է, որ բոլորը պետք է հնարավոր ամեն բան անեն տարածաշրջանում և Կարմիր ծովում կայունացման և լարվածության թուլացման համար:

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվն, ըստ պաղեստինյան իշխանությունների, գերազանցել է 27 700-ը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am