Podcast-Sport. Ֆուտբոլի Ազգերի լիգայում Հայաստանի ընտրանու հնարավորությունները
09:35, 13 Փետրվար 2024
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում հայտնվեց C դիվիզիոնի 4-րդ ենթախմբում, որտեղ կմրցի Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի և Լատվիայի հավաքականների հետ:
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ քննարկել ենք Ազգերի լիգայի ձևաչափը, ենթախմբում հավաքականի հնարավորությունները։
«Ֆարերյան կղզիների հավաքականը կարգով ամենացածրն է: Հյուսիսային Մակեդոնիային լավ ծանոթ ենք: Նրանց կարգը որոշ չափով բարձրացել է: Լատվիայի դեմ վերջերս ենք խաղացել, դժվարությամբ հաղթել ենք տնային խաղում ու վատ խաղով պարտվել ենք արտագնա խաղում»,-ասաց Աբելյանը:
Մանրամասները` Podcast-ում
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում