Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Բլինքենն Իսրայելում հանդիպում է անցկացնում Նեթանյահուի հետ

Բլինքենն Իսրայելում հանդիպում է անցկացնում Նեթանյահուի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Իսրայելում հանդիպում է անցկացնում այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ փորձելով հասնել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի, որի շրջանակներում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը պետք է ազատ արձակի իսրայելցի պատանդներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է  BBC-ն։

Մարտի 22-ին ավելի ուշ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկություն տեղի կունենա ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագծի շուրջ, որով կոչ է արվում անհապաղ հրադադար հաստատել և ազատ արձակել պատանդներին։

Առաջին անգամ է, որ ԱՄՆ-ն սատարում է տարածաշրջանում անհապաղ հրադադար հաստատելու կոչերին. նախկինում Վաշինգտոնն արգելափակում էր ՄԱԿ-ի ԱԽ-ում ներկայացված նման պահանջները։

Իսրայել այցից առաջ Բլինքենը եղել էր Սաուդյան Արաբիայում և Եգիպտոսում, որտեղ քննարկել է Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները։

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին՝ այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 253-ին։ Իսրայելն այդ հարձակումից հետո ռազմական գործողություններ է սկսել անկլավում, որի հետևանքով զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, մոտենում է 32 000-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am