Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

ՀՀ-ն հանցավորության ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում տարածաշրջանում զբաղեցնում է 1-ին տեղը․ ՆԳ նախարար

ՀՀ-ն հանցավորության ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում 
տարածաշրջանում զբաղեցնում է 1-ին տեղը․ ՆԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհում հանցավորության մակարդակի վերաբերյալ վերլուծության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը հանցավորության ցածր մակարդակ ունեցող 137 երկրների շարքում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ տարածաշրջանի երկրների շարքում՝ 1-ին հորիզոնականը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։

«Աշխարհում հանցավորության մակարդակի վերաբերյալ վերլուծության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը հանցավորության ցածր մակարդակ ունեցող 137 երկրների շարքում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ տարածաշրջանի երկրների շարքում 1-ին հորիզոնականը։ Առաջատարների հնգյակում են՝ Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունը, Թայվանը, Օմանը և Նոր Զելանդիան։ Հոնկոնգից, Ճապոնիայից, Սլովենիայից հետո ցածր հանցավորություն ունեցող երկիր համարվում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ տասնյակը եզրափակում է Վրաստանը»,- ընդգծեց Ղազարյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am